ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շիրակի մարզից 100-150 զինծառայող Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել

Շիրակի մարզից 100-150 զինծառայող Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել
16.12.2020 | 16:05

Շիրակի մարզի ՄՈԲ-ի 100-150 զինծառայող Շուշիի շրջանի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Սարապատ համայնքի համայնքապետ Արտուշ Մանուկյանը:

«Մենք ընդամենը տեղյակ ենք, որ այդ տարածքում Սարապատից ՄՈԲ-ի զինծառյողներ կան, հիմա գերեվարված են, թե շրջափակված են, պաշտոնական տեղեկատվություն չունենք: Մամուլից նկարներով տեսել են ծնողները, ահազանգել են, եղել են մարզպետի մոտ: Հիմա ցուցակն եմ ճշտում, թե որը որ դիրքերում է եղել»,- ասաց համայնքապետը: Նա տեղեկացրեց, որ իրեն հասած տվյալներով՝ ռուսական բանակի խաղաղապահ ուժերն այս պահին իջել են այդ տարածք, որ բանակցեն գերեվարված կամ շրջափակման մեջ հայտնվածներին դուրս բերելու համար: Համայնքապետը նշեց, որ հեռախոսազանգերով փորձել են այդքանը ճշտել, պաշտոնական տեղեկություն ոչ ոք չի ասում: «Կոնկրետ Սարապատ համայնքից 8 հոգի են: Բայց Աշոցքի համայնքապետը հիմա Արցախում է կամավորական, ես Աշոցքն էլ հետն եմ կոորդինացնում, միասին 12 հոգի»:


Ճշտող հարցին՝ որքանով է ճիշտ, որ Շիրակի մարզից գերեվարված ընդհանուր 100-150 հոգի կա, համայնքապետը նշեց՝ մարզից այդ տարածքում այդքան մարդ կա, բայց որը ինչ կարգավիճակ ունի, այս պահին ճշտվում է: «Հստակ ինֆորմացիա չունենք, զանգել ենք, ինչ հնարավոր եղել է, ճշտել ենք: Մարզպետի հետ հանդիպել ենք երեկ գիշերը, այսօր առավոտն էլ ենք հանդիպել, նա Բերձորի այդ տարածքի կոորդինացնող գեներալի հետ է զրուցել ու տեղեկացրել է, որ Մուրադովն այդ գործով զբաղվում է, բանակցություն են վարում, որ գերեվարվածներին կամ շրջափակման մեջ հայտնվածներին արգելափակումից հանեն»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 3158

Մեկնաբանություններ